Հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 12/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 16-ին, ժամը 11:15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար:
«Երեւանի քաղաքապետարանը վերահսկում է «Վիոլա ջուր» ընկերության կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքները: Մենք արձանագրում ենք բոլոր թերություններն ու տալիս ենք համապատասխան հանձնարարականներ դրանք վերացնելու ուղղությամբ»,-ասաց Անտոնյանը՝ վստահեցնելով, որ մայրաքաղաքի ջրահեռացման համակարգն անթերի աշխատում է իր եղած նորմաների չափով:
Երեւանի քաղաքապետի նորանշանակ տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների սարքավորումներով վերազինումը այս տարի եւս շարունակական կլինի:
Նախօրեին մայրաքաղաքում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել. սպանվել է 51-ամյա տղամարդը՝ իր տան մեջ։
«Ես դեղերը պարտքով չեմ գնում: Պարզապես չեմ կարող այդքան վճարել միանգամից և վճարում եմ այնքան, ինչքան այդ պահին կարողանում եմ: Դա պարտք չէ, նման խնդիր չունեմ և նեղված չեմ: Պարզապես չեմ սիրում միանգամից ամբողջ գումարը տալ, դա պարտքի հետ պետք չէ կապել»:
Հունիսի 15-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցում 2014 թ. ծնված Սերյոժա Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Որոշմանը դեմ էին ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ պատճառաբանելով, թե Արեյանի կառավարման ժամանակ Երեւանում պակասել էին կանաչ տարածքները:
Հունիսի 15-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ կանաչու մեջ հայտնաբերել են մեկ դեղին դեղահաբ: Խուզարկվել է նաև վերոնշյալ դատապարտյալի հիվանդասենյակը: Սառնարանի միջից հայտաբերվել և առգրավվել է ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով, ինչպես նաև բինտի մեջ փաթաթված դարչնագույն կոշտ զանգված:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
«Այս սառը եղանակից չտխրեք, հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»։
Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով. նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաև ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ` դառնալով ցրտահարությունների պատճառ. վնասվեցին խաղողի որթերը և ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը:
Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել)։ Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը։
«Նախօրեին Կենրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դավավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նախկինում 10 անգամ դատապարտված 55-ամյա տղամարդը։
«Ինչ է նշանակում՝ կարող են հանգիստ մտնել մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում, ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում»։
Հունիսի 16-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարններից մեկում:
Տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել էր տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ:
Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:
Գիշերային գողը հայտնվել է տեսագրող սարքի օբյեկտիվում:
Դոն Պիպո» դեմ նախապատրաստվող սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Ք-ի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը «Հետք»-ին մանրամասներ է հայտնել իր պաշտպանյակի ցուցմունքից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
Գրպանահատություն. զգուշացումներ և խորհուրդներ։
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավապահների ջանքերը:
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորներ փոխադրող ավտոբուսը օդանավակայանում աշխատող տաքսու վարորդներին զրկում է օրվա հացի գումար աշխատելու հնարավորությունից:
«911 ՍՕՍ» անվճար հավելվածը, որը նախատեսված է «Android» և «IOS» համակարգերով աշխատող խելախոսների (սմարթֆոններ) համար, լավագույն միջոց է հատուկ կարիքավոր մարդկանց համար` դժվարին պայմաններում «911» ահազանգելու:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգի և a1plus.am կայքում հրապարակված հայտարարության առիթով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկ:
Սիրիական պարբերականներում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ» արաբերեն ծավալուն հոդվածը: