Բաժիններ՝

Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Երևան քաղաքի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիuտում ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց ՀՀԿ ավագանու անդամ Կամո Արեյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ Կամո Արեյանի փորձը քաղաքի կառավարման մեջ մեծ է:

Որոշմանը դեմ էին ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ պատճառաբանելով, թե Արեյանի կառավարման ժամանակ Երեւանում պակասել էին կանաչ տարածքները:

Ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել եւ ուսումնասիրել է քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը եւ դրական եզրակացություն է տվել՝ Կամո Արեյանին նշանակելու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս