Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան բախվել է ծառին

Հուլիսի 9-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի բակում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 35/2 շենքի մոտակայքում «Mercedes S-320» մակնիշի T9 00 RB123 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` ծնված Է. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ Է. Ա.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31