Վթար Թբիլիսյան խճուղու և Կորեայի ձորի խաչմերուկում. կան տուժածներ

Հուլիսի 9-ին, ժամը 06:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Կորեայի ձորի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW-745» մակնիշի 35 GL 085 պետհամարանիշի (վարորդ Ժ. Պ.) և «Kia Optima» մակնիշի 35 GC 245 պետհամարանիշի (վարորդ Գ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ. Ա.-ը հոսպիտալացվել է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31