Բաժիններ՝

«Հայաստանում յուրաքանչյուր 4-րդը կարողանում է մեկնել հանգստանալու». Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ աշխարհում 1 մլրդ մարդ գնում է հանգստանալու,  այսինքն՝ ամեն 7-րդը, և Հայաստանում էլ, ըստ նրա՝ այս նորմը պահպանվում է։ Իսկ այս 1 մլրդ-ից Հայաստանին բաժին է հասնում 0.1 տոկոսը։

Ա. Ադիբեկյանի կատարած հարցումների համաձայն՝ հայերը նախընտրում են հանգստանալ հիմնականում Վրաստանում՝ 130-150.000 հայ, Ռուսաստանում հանգստանում է 250.000 հայ. «1-1.5 մլն Հայաստանի քաղաքացի, որն ապրում ու աշխատում է Ռուսաստանում, ամառվա հանգստին իր հարազատներին կանչում է իր մոտ»։
Իսկ ըստ պաշտոնական տվյալների՝ 400.000 հայ էլ հանգստանում է Հայաստանի ներսում։

Ա. Ադիբեկյանը նշեց նաև, որ բնակչության 5 տոկոսը, որն իրեն ունևոր է համարում, հանգստանում է դրսում, հիմնականում՝ եվրոպական երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Կիպրոս։

«Դա շատ լավ է, փորձ են ձեռք բերում, կուլտուրա են ձեռք բերում»,- ասաց նա։
Ադիբեկյանի խոսքով՝ հայերն արդեն Թուրքիա չեն գնում հանգստանալու, նվազել է նաև Եգիպտոս մեկնողների թիվը, որովհետև ահաբեկչություններն ու պայթյունները շատ են։

Ամփոփելով իր խոսքը՝ Ա. Ադիբեկյանն ասաց, որ ընդհանոււր առմամբ 825.000 հայ հանգստի է մեկնում. «Ստացվում է, որ մեր բնակչության յուրաքանչյուր 4-րդը կարողանում է մեկնել հանգստանալու»։

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ հայերի մեծ մասը նախընտրում է մնալ Հայաստանում՝ տատիկ կամ պապիկի մոտ է գնում հանգստանալու, որն ավելի էժան է ստացվում։ Նա նկատեց նաև, որ վերոնշյալ 1 մլրդ-ից Հայաստան է գալիս 0.1 տոկոսը։ Իսկ Հայաստանը տարեկան կարող է ընդունել 1 մլն զբոսաշրջիկ։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս