«Գարուն» կարի արտադրամասը՝ փակման եզրին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Գարուն» կարի արտադրամասի աշխատողները դիմել են «Ժողովուրդ» թերթին և պատմել, որ իրենք վեց ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:
Տեղեկանալու համար, թե ինչն է աշխատավարձ չտալու պատճառը, «Ժողովուրդ»-ը զրուցեց արտադրամասի տնօրենի՝ Վաղինակ Եղիազարյանի հետ, ով ասաց, «էնպիսի հարց եք բարձրացնում, ես նստած տեղս ինսուլտ եմ ստանում: Չենք կարողանում աշխատել: Պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել հագուստ կտրելու, բայց հումքը չենք կարողանում ներմուծել, գումար չկա: Ռուսաստանից պատրաստվում ենք հումքը ներմուծել: Պատկերացնո՞ւմ եք՝ 16 տոկոսով վարկ ենք վերցրել: Փակման եզրին ենք: 16 տոկոսով վարկ եմ վերցնում, որ կտորը ներմուծեմ ու հարկերը տամ»: Զրույցի ավարտին նա նաև նշեց, որ աշխատավարձերի պարտքերը մարելու համար ևս դիմել են բանկ: Երբ ստացվի վարկ ստանալը, անմիջապես կմարվեն աշխատողների պարտքերը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։