ԱԺ նախկին պատգամավորը դարձել է սահմանապահ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո այժմ զբաղված է սահմանների պաշտպանությամբ: Նա հասարակական կազմակերպությունով՝ պայմանագրային գումարտակով, ծառայություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, թե այդ գումարտակը, ՊՆ-ի համաձայնությամբ, որոշ ժամանակ փոխարինում է դիրքերում գտնվող զինվորներին:
Նախկին պատգամավորը նշեց, թե քաղաքականությամբ զբաղվելու կամ նման առաջարկներ լսելու ցանկություն չունի, քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է ռազմական ոլորտը: Չնայած այն լուրերին, թե իրեն չեն թողել մասնակցել ընտրություններին, Գասպարյանը ընդգծեց, թե հակառակը՝ իրեն առաջարկել են մասնակցել ընտրություններին, սակայն ինքը ցանկություն չունենալով՝ հրաժարվել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։