Բաժիններ՝

Կրակոցներ Արագածոտնի մարզում. Շամիրամ գյուղի գերեզմանատանը հնչել են կրակոցներ. կան զոհեր և վիրավորներ

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:
Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:

Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:

Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննություն է կատարվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս