 
                        ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
 
                                    Հուլիսի 31-ին թվով 183 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 10 ամպ, կատարվել է 38028 կրակոց: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ ռադիոլոկացիոն տվյալների կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի տարածքում, որը չի պաշտպանվում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        