Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել «Յու-Էլ Վիլաբ» ՍՊԸ-ի պահեստային տարածքում

Օգոստոսի 1-ին, ժամը 09:09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Երազ գործարանի չշահագործվող պահեստից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 27 հասցեում գտնվող «Յու-Էլ Վիլաբ» ՍՊԸ-ի պահեստային տարածքում (մոտ 140 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:32-ին, մարվել՝ 09:43-ին:

Այրվել են էլեկտրական սարքավորումներ (մոտ 20 քմ տարածքում) և ջերմահարվել պահեստային տարածքը (մոտ 120 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031