Բանտապետը՝ ՀՔԾ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հրազդան» ՔԿՀ-ի պետի գործը հասավ հատուկ քննչական ծառայություն։ Հուլիսի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ։

Հիշեցնենք, որ ՔԿՀ պետին դատարան էին հրավիրել ՔԿՀ-ի աշխատակիցների կաշառքի գործով, ինչի արդյունքում դատապարտյալը հայտնել էր, որ կաշառքի գործը ուղղորդված է եղել բանտապետի կողմից։ Արդյունքում, վերոնշյալ գործը հսկող դատախազը դատապարտյալի հայտարարությունը հիմք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, և հատուկ քննչական ծառայությունում այդ հայտարարության մասով նյութեր են նախապատրաստվում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս