Ուշադրություն. երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գայի պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 2-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում` Գայի պողոտայում, խաչմերուկների մոտակա հատվածներում՝ Մյասնիկյան պողոտայի կողմից դեպի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկների ուղղության մոտեցող տեղամասերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով նշված խաչմերուկներում կկազմակերպվեն ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և համապատասխանաբար դեպի Թոթովենցի և Հովհաննիսյան փողոցներ ձախ շրջադարձերը նշված խաչմերուկներում կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ, Գայի պողոտայով 1-ին գոտով դեպի Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, նախկին դեպի աջի փոխարեն, իսկ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկի հատվածում՝ Գայի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Մոլդովական և Լվովյան փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից: