Բաժիններ՝

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Սիրիայում և Լիբանանում ՀՀ քաղաքացիություն է տրամադրվել 193 անձի

ՀՀ կառավարությունը Սիրիայի և Լիբանանի դիվանագիտական հաստատություններում ազգությամբ հայերին տրամադրված ՀՀ անձնագրի դիմաց տուրքի գումարը փոխհատուցելու նպատակով Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 11 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում:

2017թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 193 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (81 գործ), Հալեպում (111 գործ), Լիբանանում (1 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս