Բաժիններ՝

Դպրոցի տնօրենը գրազ է եկել, որ 13-14 տարեկան անչափահաս աղջիկների վրայով կարող է թռչել. aravot.am

Ինչպես տեղեկացրել է aravot.am-ը, այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի դատավարությունը: Նա 2016-ի հոկտեմբերին վիճաբանության արդյունքում սպանել էր 22-ամյա Լևոն Սահակյանին, որը պահանջել էր տալ իր նշանածի չվճարած աշխատավարձը:

«Արմենիա» ԲԿ-ում Լևոն Սահակյանին վիրահատել էին, նա ունեցել էր սրտի եւ թոքի վասվածք ու գիտակցության չգալով՝ մահացել էր: Դատական նիստին հրապարակվեց վկաներից մեկի՝ նույն դպրոցի աշխատակից Անահիտ Սուքիասյանի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որից պարզ դարձավ, որ դեպքի օրը Վահան Ղազարյանը դանակահարությունից հետո ուշ գիշերին զանգել է իրեն, ավելին, այդ գիշերվա ընթացքում 8 անգամ Անահիտը զանգել է Վահան Ղազարյանին: Վկան դատարանում ասաց, որ Վահանն ընդամենը ներողություն էր խնդրում՝ դեպքի ժամանակ իր հայհոյանքների համար: Սպանված երիտասարդի հարազատները վստահ են՝ այդ զանգերի ընթացքում Վահան Ղազարյանը պայմանավորվել է իր աշխատակցի հետ, թե ինչ ցուցմունք տա:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Սահակյանիի մորեղբայրն ասաց. «Տրենիրովկա են արել, թե ցուցմունքները ոնց ներկայացնեն: Դա գործից ամենահեռու մարդուն էլ պարզ է: Միանշանակ, դատարանում դա փորձում էր վկան կոծկել: Ո՞նց եք դուք հասկանում, նորմալ դատող անձնավորություն, 7 անգամ նշեց՝ շոկային վիճակում էր, եւ էդ պահին Վահանի համար ամենակարեւորը ներողություն խնդրե՞լն էր: Դա լոգիկա՞ էր: Անտրամաբանական է, պարզ չի՞, որ պայմանավորվել են»: Մորեղբայրը հարցրեց՝ «Ձեր մոտ հիմա դանակ կա՞, իմ մոտ էլ չկա, մենք նորմալ մարդիկ ենք, բայց ինչի՞ համար էր Վահանի մոտ դանակ, նաեւ՝ ատրճանակ: Դպրոցի տնօրենը դանակով ու ատրճանակո՞վ է ման գալիս»:

Լեւոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանն ասաց. «Դուք պետք է Լեւոնի նշանածի՝ Արեգնազի ցուցմունքները լսեիք: Եթե մարդը 13-14 տարեկան անչափահասների վրա գրազ է գալիս, որ իրենց վրայով կարա թռնի, այդ մարդու մասին ի՞նչ կարելի է ասել, պարզ չի՞՝ նա ինչ է:

Ամենամեծ թյուրիմացությունը այն է, որ ինքը հայտնվել է այդ կաբինետում՝ այդ աթոռի վրա: Իրեն ընդհանրապես պետք է դրանից շատ վաղուց՝ այդ տեղից վռնդած լինեին, չգիտեմ ինչ ձեւով ասեմ, որ մեղմ լինի: Եթե նա այդ կերպարն է: Եթե նա 13-14 տարեկան աղջիկ երեխայի վրա թռնելու համար գրազ է եկել, կերպարը դրանից էն կողմ դուք ունե՞ք բացահայտելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս