Ահազանգ ԱԻՆ-ում. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցը բարձրացել է սյան վրա և ինքնազգացողությունը վատացել է
Օգոստոսի 9-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի նոր մասնաշենքի մոտակայքում քաղաքացին բարձրության վրա (մոտ 40 մ) շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ քաղաքացին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատակից է, աշխատանքներ էր իրականացնում Արցախի 4-րդ նրբանցքում` Երևան ՋԷԿ-ի մոտակայքում գտնվող բարձրավոլտ էլ. սյան վրա, ունի վատ ինքնազգացողություն. չի կարողանում ինքնուրույն իջնել:
Փրկարարները՝ 1962 թ. ծնված Ա. Թ.-ին իջեցրել են սյան վրայից:
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: