Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն
Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Հանրապետության տարածքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.50C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.30C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.20C