Բաժիններ՝

Վեդի քաղաքի սկզբնամասում տրակտորը և «Mercedes E320»-ը բախվել են. վիրավորների վիճակը ծանր է

Օգոստոսի 9-ին, ժամը 04:52-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնամասում` ջրատարի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «YTO-X804» մակնիշի 9075 պետհամարանիշով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Օ.) տրակտորը և «Mercedes E320» մակնիշի 39 AS 531 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ս.) ավտոմեքենան. «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:04-ին, մարվել՝ 05:27-ին: «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Ս.-ը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ե.-ը հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները Դ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Ե.-ինը` ծանր և տեղափոխել Մասիսի ԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս