Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել Է, որ ունի մեկ անհատական բնակելի տուն, 3 հատ «Mitsubishi Pajero 101.8», «Mercedes-Benz E 420», «PAZ 672» մակնիշի ավտոմեքենաներ։ Վերջինիս դրամական միջոցները կազմել Են 4.5 մլն դրամ, 7000 դոլար և 3000 եվրո։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Հ.-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան:
Հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Այս տարի ՀՀ-ում ընտանեկան նպաստների, սոցիալական նպաստների, հրատապ օգնության եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը չեն փոխվի եւ կմնան անցած տարվա մակարդակին: Նույնը կմնան նաեւ անապահովության միավորները:
Պատշաճ ձևով լուծված չէ նաև դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին այդ երկրի կառավարման նոր վարչակազմը լիազորությունները վայր դնելու պահանջ չի ներկայացրել:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի լինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական, լիարժեք ճանաչում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. այդտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
«Շատ կարևոր է երկկողմ համագործակցության հումանիտար ասպեկ տը, մեր քաղաքացիների ուղիղ կապերի ընդլայնումը: Այցի շրջանակում մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվեց փաստաթուղթ: Դա կամրապնդի այնպիսի կարևոր ոլորտում համագործակցությունը, ինչպիսին հումանիտար փոխգործակցությունն է»,- ասել է Մեդվեդևը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆիլարետ Բերիկյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Հունվարի 23-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2001 թ. ծնված Արսեն Կ.-ին:
ՌԴ Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։
ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին տեղեկացնում են Միհրան Պողոսյանի գրասենյակից:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 19-ի հրամաններով ԴԱՀԿ ծառայության մի շարք ստորաբաժանումների հարկադիր կատարողների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարևորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները:
Հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Կլիմայական հակադրությունների տեսանկյունից մեր երկիրը բացառիկ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության (1731 ստացված և առաքված տեղեկատվական միավոր), Ֆրանսիայի (719), Վրաստանի (405), Ուկրաինայի (391), Գերմանիայի (338), Թուրքիայի (318), Շվեդիայի (314), Իրանի (291), Լեհաստանի (170), և ԱՄՆ-ի (167) հետ:
Գավառ քաղաքում գրանցվել է 20 աստիճան, Մարտունիում եւ Շորժայում՝ 14, Սեւանում՝ 11 աստիճան սառնամանիք: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Գեղարքունիքում գրանցված սառնամանիքները հունվարի ամսական միջին նորմայից ցածր են 2-4 աստիճանով: Մաքենիսի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ բարձրլեռնային Մաքենիսում գրանցվել է 23 աստիճան սառնամանիք:
Ոստիկանության Ստեփանավանի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 23-ին, ժամը 18.20-ին, Պուշկինո գյուղում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Տիգրան Պ.-ն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 17-ին, ժամը 12.45-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Երևանյան փողոցում գտնվող հուշարձանի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահե Վ.-ին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օդում պտտվող տարբեր լուրեր կան, որոնք գրեթե երբեք միս ու արյուն չեն ստանում, եւ դրանց մասին գրելն էլ բավականին բարդ է, քանի որ անանուն, առանց փաստերի գրելն անիմաստ է, իսկ կոնկրետացնելը՝ անհնարին եւ անգամ վտանգավոր։ Առնվազն տվյալ լրատվամիջոցը հերթական անգամ կարող է հայտնվել դատարանում, մեղադրվել զրպարտելու, ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:
Հունվարի 21-ին Արարատի մարզում ահազանգ է ստացվել, որ 14-ամյա դպրոցական աղջկան առևանգել, ապա բռնաբարել են: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Որտեղից հավելեցին միայն, որ սույն ահազանգի հետքերով քննություն է ընթանում:
Հունվարի 23-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամերիկայի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մալաթիայում կատարված կողոպուտները բացահայտվեցին:
«Հանդիպել ենք Ներքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, փոխնախարարին, ոչ ոք չի ասում, որ չենք ստանալու, ասում են՝ անպայման ձեր փողերը կստանաք, բայց ո՞ւր է, արդեն 4-րդ տարին է սկսվում։ Թղթերը հանձնել ենք դատարան, վճիռը կայացավ, որ պետք է գույքը վաճառեն, նոր վճարեն մեր աշխատավարձերը, բայց մենք այնտեղ գույք չունենք վաճառքի։ Հարկայինին 53 միլիոն դրամ փող են պարտք, ասում են՝ գույքը կվաճառվի, հարկայինի պարտքերը կփակվի, նոր ձեր պարտքերը կտանք»,- բողոքեցին ՓԲԸ-ի աշխատակիցները։