Ամերիկայի դեսպանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին. կան տուժածներ
Հունվարի 23-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամերիկայի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ամերիկայի փողոցում՝ Ամերիկայի դեսպանատան մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 89 DD 088 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ Ս. և ուղևոր Դ. Դ.-ը (1989 թ. ծնված) արգելափակվել են ավտոմեքենայում:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. և Դ. Դ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: