Լոռու մարզի Տաշիր քաղաքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քրեական գործը հարուցվել է 2017 թվականի հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Ալյանս» կուսակցությունից հեռացված, առանձնապես խոշոր չափի խարդախության համար դատապարտված Սարգիս Հարությունյանը այսօր առավոտյան ձերբակալվել է:
2015թ. այդ օրն առանձնահատուկ էր նրանով, որ ես նորովի սկսեցի արժևորել իմ հիացմուքն ու սերը ամենայն հայկականի հանդեպ ու նաև որպես դեսպան, ինձ չտեսնված մի հնարավորություն տրվեց, որ ես ի ցույց դնեմ այն ամենը, ինչ կապում է մեր երկու երկրներին՝ սկսած տնտեսական կապերից մինչև ռազմական համագործակցություն, մաեստրո Մալխասից մինչև պուլիցերյան մրցանակակիր բանաստեղծ Բալաքյան և նույնիսկ մինչև Քարդաշյանների ձեռներեց ընտանիք:
Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանի ընտանիքն այսօր կվերադառնա Հայաստան:
McDonald’s-ը չի պլանավորում ռեստորանային ցանց բացել Հայաստանում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է Եվրոպայում McDonald’s ռեստորանների ցանցի մամուլի քարտուղար Սանջեյ Միստրին։
«Զվարթնոց» օդանավակայանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ է վաճառվում, որի վրա դաջված է Վեհափառի ստորագրությունը, գինը՝ մոտ 1500 դոլար: Այս առնչությամբ զրուցեցինք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
Փետրվարի 7-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հարությունյանին:
Եթե մի կողմ թողնենք զուտ էմոցիոնալ եւ հայաստանյան լրատվական դաշտի համար ավանդական «փոխհրաձգությունները» (մենք խիզախ ենք-դուք վախկոտ եք, մենք անկախ ենք-դուք ծախված եք, մենք ժողովրդի կողմից ենք-դուք ժողովրդի դեմ եք), ապա պետք է նախ արձանագրել, որ խոսքն ամենեւին միայն Գյումրիում աշխատող լրագրողների մասին չէ, նույն խնդիրները վերաբերում են Երեւանում աշխատողներին, այդ թվում նաեւ` ինձ:
Ճանապարհային ոստիկանությունը ահազանգում է. Երևանում 83 ավտոմեքենայից 75-ի, իսկ մարզերում՝ 43 ավտոմեքենայից 37-ի վարորդների մոտ խմածություն է հայտնաբերվել:
Գյումրեցիները զարմացած են, որ թեմի առաջնորդը ոչ միայն արտասահմաններ չի մեկնել՝ վիրահատության, ինչպես անում են չինովնիկներն ու քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ ունեցողները, այլեւ անգամ Երեւանում չի վիրահատվել։
Փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
«Արմավիր» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Նշան Գեւորգյանը, որին«Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 28-ին մահացած նորածնի հարազատները մեղադրում են երեխայի մահվան մեջ, տեւական ժամանակ է աշխատանքի չի ներկայացել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փետրվարի 6-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ուշագրավ դեպք է գրանցվել Չարենցավանում: Լավաշ արտադրողի վրա խոշոր գումարի ակտ են գրել: Նա մի քանի անգամ խնդրել է գոնե նվազեցնել չափը, չեն համաձայնել: Ձեռներեցը ստիպված նամակ է գրել կառավարությանը` ներկայացնելով իրավիճակը:
Մեծ Պահքն այս տարի կմեկնարկի փետրվարի 27-ին: Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին ապաստանի հայցի մերժում ստացած անձանց թիվը կազմել է 41 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այդ թվում 16-ն Իրաքի, իսկ 13-ն Իրանի քաղաքացիություն ունեցող անձինք են եղել:
Փետրվարի 6-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Զոլաքար գյուղի 5 բնակիչներ:
Փախուստի պահին բնակարանագողերից մեկը բռնվեց: Կարճ ժամանակ անց եռյակը վնասազերծվեց:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջոցով մինչ օրս 18 բնակարան է նվիրաբերվել:
Իրան-Հայաստան հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ և նրանք երբեք այնքան խնդիրներ չեն առաջացրել ինչպես Իրանի հարաբերություններն իր մյուս հարևանների հետ:
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 2016թ-ին կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:
«Հաջորդ տարի արդեն կարտոֆիլի արտադրությունը կպակասի և Հայաստան կներկրվի թուրքական կարտոֆիլը, որի փորձն արդեն եղել է: Իմիջիայլոց, կա վարչապետի խիստ հանձնարարականը, որ այդ շուկան վերահսկվի»:
Փետրվարի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (տղամարդ) ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների, վերլուծության ամփոփ հաշվետվությունը կիսամյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում է ՀՀ կառավարություն և ֆինանսների նախարարություն:
Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից: