«Ապրանքը չի կարող վերադարձվել, երբ դրա պատրաստումը եղել է անհատական»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
«Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայող երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար»,- ասաց Տոնոյանը:
Հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին:
Երևանցի սեյսմոլոգները տեղում են, շինարարներն էլ գործի են անցել: Ռուսթավելի փողոցը շինհրապարակի է վերածվել:
Նախատեսվում է անօդաչու սարքերը կկիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը:
Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասել է նա:
Ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:
«Պետք է աշխատենք, որ մարդիկ զգան իրենց վրա առաջին հերթին»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Ագրարային համալսարանի դահլիճն ապրիլի 6-ին լեփ-լեցուն էր 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներով։ Նրանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան ուսման վարձի փոխհատուցման։
Ապրիլի 5-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Ռանչպար ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Պոսլո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ապրիլի 6-ին պատրիարքարանում երկար սպասված առանձնազրույց են ունեցել:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է կործանիչային եւ բանակային օդուժի համատեղ վարժանքը հակաօդային պաշտպանության զորքերի եւ ցամաքային ռադիոտեխնիկական ծառայության անձնակազմերի հետ:
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետև հնարավորություն կընձեռվի օգտվելու Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակությունից:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 6-ի երեկոյան ժամը 22:00-ից մինչև լուսաբաց ամբողջությամբ փակ կլինի Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հայաստանի բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ»,- ասաց վարչապետը` նշելով, որ 97 համայնք չի սպասարկվում երթուղիներով:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ աշխատանքային օրը տեղափոխելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոններում ստացվել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գևորգյանը (նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, վերջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի 1-ին մասով և 182 հոդվածի 1-ին մասով 09.11.2015թ. դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով) ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել:
Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին եւս, երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Շնորհավորում եմ ապրիլյան պատերազմում նահատակված, թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս զոհված քաջերի մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ կապված՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր բարեգործական բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին: Բուն ընտրարշավի ժամանակ ևս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ճիշտ չի համարել անդրադառնալ այդ ծրագրերին:
«Փաստ» օրաթերթի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի ավագանու անդամ, Ծիտ մականունով Արմեն Սահակյանը ասֆալտապատել է Կենտրոնի Քաջազնունու 10 հասցեում գտնվող շենքի դիմացի կանաչ տարածքը, քանի որ շենքի առաջին հարկի բնակարանը գնել, փողոցի կողմի չթույլատրված մասից դուռ է բացել ու այնտեղ նոր օբյեկտ տեղակայել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առթիվ որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է:
Ապրիլի 6-ին, ժամը 22:53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Թափեր» կոչվող հանդամասում «Ուազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
2017 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 20 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ծնելիության աճի խթանումը և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեցին դեռևս Հովիկ Աբրահամյանի գործադիրում պաշտոնավարման շրջանում: