ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ցավակցական նամակ է ուղարկել իր գործընկեր` ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովին` ս/թ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Ապրիլի 4-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում:
Ապրիլի 3-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի անվամբ քաղաքացի Մ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի թթվասերի միջից հայտնաբերել են փոշենման զանգված, իսկ այցելուի անձնական խուզարկությամբ` «ՊՐԵԳԱԲԱԼԻՆ» գրառմաբ 2 դեղահաբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 4-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Արթուր Այվազյանը՝ Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար և վերջերս էր ազատ արձակվել բանտից։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի լինելու մասին տեղեկությունները չեն հաստատվում:
Անպատժելիության պարտություն:
«Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում: Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք…»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 3-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 54 շենքի 12-րդ բնակարանում այրվում է գազի բալոն:
Խուզարկություններ և թմրամիջոցի հայտնաբերում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի` Քիշնևում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությանն ընդլայնմանն առնչվող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2017 թվականի մարտի 31-ի ուշ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արձանագրված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին:
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում կան հայեր:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
2017թ.-ի ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող երկու հաղորդում և զանգվածային լրատվամիջոցների երեք հրապարակում` դրանցում նշված հանգամանքները պարզելու նպատակով:
Հաղորդումներից 157-ը՝ Երևանում, 30-ը՝ Կոտայքի. 42-ը՝ Լոռու, 54-ը՝ Շիրակի, 43-ը՝ Արմավիրի, 32-ը՝ Արագածոտնի, 34-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 49-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ապրիլի 4-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Ապրիլի 3-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստացված հաղորդումներից 68-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 22-ը՝ Կոտայքի, 12-ը՝ Լոռու, 4-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, 34-ը՝ Արմավիրի, 2-ական՝ Սյունիքի և Արարատի մարզերում։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտումներ է իրականացնում` պարզելու, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր:
Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
ՀՀ գլխավոր դատախազությունում գործող «Թեժ գծով» 2017թ. մարտի 5-ից մինչև քվեարկության օրը ստացվել է 50 ահազանգ:
Հաղորդումներից 155-ը՝ Երևանում, 27-ը՝ Կոտայքի. 41-ը՝ Լոռու, 53-ը՝ Շիրակի, 41-ը՝ Արմավիրի, 31-ը՝ Արագածոտնի, 33-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 31-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:
«Ընտրություններին կուտակումները հիմնականում պայմանավորված էին նրանով, որ մարդկանց խմբերով էին բերում ընտրության»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ շատ ճիշտ կլինի, եթե մարդիկ հնարավորություն ունենան քվեարկել էլեկտրոնային նույնականացման քարտով՝ առանց տեղամասեր այցելելու:
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում: