Բաժիններ՝

Մյասնիկյան պողոտան ամբողջ գիշեր փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 6-ի երեկոյան ժամը 22:00-ից մինչև լուսաբաց ամբողջությամբ փակ կլինի Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 7-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածն ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտային երթևեկի համար: Ըստ այդմ առաջարկվում է վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս