Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը հանկարծամահ է եղել. ՔԿՎ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գևորգյանը (նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, վերջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի 1-ին մասով և 182 հոդվածի 1-ին մասով 09.11.2015թ. դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով) ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով մահվան պատճառը կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հարկ ենք համարում հայտնել, որ 31.03.2017թ.-ին դատապարտյալը անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ և խորհրդատվություններ ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Արդյունքում` արձանագրվել է, որ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել: Ապրիլի 1-ից Հ. Գևորգյանը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել հիվանդանոցից:

Տեսանյութեր

Լրահոս