Բաժիններ՝

«Կյանքը լավանալու է». նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահ է, որ մեր կյանքը լավանալու է։

«Պետք է աշխատենք, որ մարդիկ զգան իրենց վրա առաջին հերթին»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։

Ըստ նրա՝ բոլոր ճանապարհները չեն կարող  միանգամից բացել, բայց որը հնարավոր է, իրականացնում են։ Վ. Մարտիրոսյանը նաև նշեց, որ ուսումնասիրում և իրականացնում են վնասված ճանապարհների փոսալցում և վերանորոգում, իսկ Հայաստանի բնակլիմայական պայմաններում, երբ ջերմաստիճանը տատանվում է ամռանը 50 աստիճան տաքությունից մինչև ձմռանը 30-40 աստիճան ցրտի միջև, շատ դժվար է սպասարկել ճանապարհները։

«Շատ ճանապարհներ կան ծանր վիճակում»,- ասաց Մարտիրոսյանը։

Վարչապետի հայտարարությունն արտակարգ իրավիճակի մասին, ըստ նախարարի, նշանակում է, որ ավելի ակտիվ պետք է աշխատեն և ավելի ուշադիր լինեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս