Տեսանյութում պատկերված անձը կասկածվում է բջջային հեռախոս գողանալու մեջ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետևանքով վնաս կրելուն։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վարդան Կարապետյանը որոշ մանրամասներ ներկայացրեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ընթացքից: Ըստ նրա` 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին (42 կմ), 40%-ն է ավարտվել, որը բավարար ցուցանիշ է, 3-րդ տրանշի` Թալին-Լանջիկ (18 կմ)` 15%-ը, որը շատ քիչ է:
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկեց մինչև երեխայի երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու և դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու օրենսդրական նախաձեռնությունը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:06-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Նոյեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, նոյեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ըստ փորձագետների եզրակացության՝ մեղադրյալը դեպքի պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Լ. Նալբանդյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
«Այստեղ «փող չկա» սկզբունքը չի աշխատում, որովհետև խոսքը եղածն ըստ նպատակահարմարության բաշխելու մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 3.000 ռուբլի և 40.000 դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 6-ին, ժամը 8.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1977 թ. ծնված Արմենակ Լ.-ն։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7- ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 2-ը։
Իրանականացվել է պայթյուն՝ 800գ տրոտիլի էկվիվալենտ հզորությամբ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արդեն տասներոդ անգամ կամավոր արյուն եւ արյան բաղադրիչներ են հանձնել դրանց կարիքն ունեցող հիվանդների համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է՝ հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 07-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլը եւ սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 00:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Նոր կյանքի նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը եւ Նոր կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը հայտնվել են դատարանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի՝ Չարենցի փողոցի ջրամատակարարումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծ: Հայաստանում հիմա գործում է «Հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2001թ., սակայն նոր ներկայացված նախագիծը էականորեն տարբերվում է գործողից, այն իսկապես նոր օրենք է, որովհետև, ըստ էության, հետապնդում է բոլորովին նոր և խիստ վտանգավոր նպատակներ:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլեւս այդ մանկապարտեզը չի հաճախում:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը: