Մայիսի 8-ի առավոտյան Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանի մարմինը դեռ չի գտնվել, որոնողական աշխատանքները շարունակվում են:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հետ այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել առողջական խնդիրներ ունեցող նորածինների վիճակին, տոնական օրերին նրանց բուժման և հսկողության կազմակերպմանը։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեn զեկույց է հրապարակել ԱԺ ընտրությունների վերաբերյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայ զինծառայողներին` զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանի գլխավորությամբ:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը պատասխանել է նորածին հնգյակի ծնողների այն դժգոհություններին, թե երեխաների կյանքը փրկելու համար պետք էր արտասահմանից մասնագետների հրավիրել։
Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար:
Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Նվեր Մարտիրոսյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի և Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Սաքունցի վարած Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի ավտոմեքենաները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 9-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նժդեհի փողոցի «ԷռՆիԷլ» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 5-ին ԿԸՀ-ն նորընտիր պատգամավորներին հանձնեց մանդատները, սակայն ոմանք չէին եկել ստանալու։ Ոմանց մանդատները լիազորագրերով ստանում էին այլ անձինք, ինչպես «Ելք» դաշինքինը, ոմանք էլ ընդհանրապես բացակայում էին, ինչպես, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Մայիսի 10-ին, ժամը 01:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 9-ին, ժամը 21:07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Ախպարա (Աղբյուրակ) թաղամասի խաչմերուկի մոտակայքում «Audi» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Տեխնոլոգիան, որը մարդկանց անպետք է դարձնում, հիմնական եկամտի միջոցով կարող է հնարավոր դարձել օգնությունն այն անձանց, ովքեր ենթակա չեն աշխատանքի ընդունման։ Այդ դեպքում խնդիրը կլինի այդ մարդկանց զբաղվածությունն ու բավարարվածությունն ապահովելը։ Մարդիկ պետք է ներգրավվեն նպատակաուղղված աշխատանքներում, կամ նրանք կարող են խելագարվել։ Ինչ է անելու անպետք դասն ամբողջ օրը։
Ո՞ր դեպքում իրավունք ունեմ ստանալ երեխայի անվամբ բացված հաշվեհամարին պահվող 500 000 դրամագլուխը
«Ես մի բան կարամ ասեմ, որ քեռին ինքնա ուզել ազատամարտիկ դառնա: Գնացելա, թուրքերի դեմ կռվելու: Ես էլ հիմա երազում եմ բժիշկ-զինվոր դառնամ: Բայց ինձ հիմա մենակ մի հարցա տանջում՝ ինչի՞ա քեռին ուզեցել գնա կռիվ»,- անկեղծորեն հարցնում է Շուշիի ազատամարտի հերոս Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի քրոջ որդին՝ Երվանդը:
2017թ. հուլիսի 1-ից յուրաքանչյուր վարորդ կստանա 100 բալ, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2018թ․ հունվարի 1-ը: Ամեն անգամ, երբ վարորդը խախտում թուլ կտա, կնվազեն բալերը։
«Եթե 1945 թվականի մայիսի 9-ը ես դիմավորել եմ հոսպիտալում, վիրավոր ու ավելի անշուք վիճակում, ապա այժմ այն տոնում եմ ավելի տոնական միջավայրում, Արցախն ազատագրած սերնդի հետ, պատանի երկրապահների հետ»:
«Կարժևորե՞նք դա՝ որպես արժանապատվության, արդարության հաղթանակ, թե՞, պարզապես այդ հաղթանակը կդառնա ամպագոռգոռ հայտարարությունների մի շարունակություն՝ հասնեք Բաքու, թեյ խմենք… ա՜յ, սա շատ կարևոր է՝ ազնվագույն մղումները չմանրացնել»։
Նախնական տվյալների համաձայն, երիտասարդին ազատելու համար գումար են պահանջել:
«20 տարեկանից գնաց Արցախ, 24 տարեկան էր, երբ զոհվեց: Նախ Կրասնոսելսկ գնաց, այնտեղից էլ Մարտակերտի շրջանի տարածքներում է կռվել: Սկզբում տեղյակ չէի, տղաները հետո ասացին, ինչ արեցինք՝ հետ չկարողացանք պահել»,-նշեց Հայկի մայրը:
Երեւանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը:
Մայիսի 8-ի առավոտյան Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով զոհված զինծառայողներից 20-ամյա Ռաֆայել Բիշարյանի զորացրվելուն մնացել էր 56 օր:
2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 00.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերք, աջ բազկի վերին երրորդականի ծակած-կտրած արյունահոսող վերք, աջ սրունքի միջին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ բժշկական օգնության է տեղափոխվել 1980 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հերոյանը:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:
«Ռումբերից մեկն ընկել է մեր հարևանի տան վրա, ես բակում էի ու միանգամից տեսա, որ ինչ-որ արյուն եմ զգում ինձ վրա, ու չէի հասկանում՝ ի՞նչ էր… պատուհանները փշրվել էին, ու հասկացա, որ ապակու կտորներն են ինձ վնասել։ Դա սարսափելի էր։ Եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ, ինձ նման, իր մաշկի վրա զգար այս ամենը, երևի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ»։
Շուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վարչապետ Կարեն Կարապետյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:
«Չքվե՛ք, սիրելիներս, հա՞»,- այսօր Հաղթանակի զբոսայգում նման կերպ լրագրողների հետ շփվեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Լրագրողները խնդրեցին չվիրավորել իրենց։