Բաժիններ՝

Սյունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ ծառայողների ավտոմեքենաները. կա 8 վիրավոր, այդ թվում երեխաներ. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Նվեր Մարտիրոսյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի և Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Սաքունցի վարած Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Մարտիրոսյանը և երկու ավտոմեքենաների ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ, 4-ամյա Արմինե Մարտիրոսյանը, 9-ամյա Ալվարդ Մարտիրոսյանը, Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ռոզա Սիրավյանը, Գորիս քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ֆրիդրիխ Մարտիրոսյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Լաուրա Դինգիզյանը, Գորիսի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոֆի Իսախանյանը և 46-ամյա Էդիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներն ու հիվանդանոց տեղափոխված Է. Գրիգորյանը ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կաքյում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս