Բաժիններ՝

«Փոքրիկներից մեկին կայուն վիճակի ենք բերել, բայց դա դեռ չի նշանակում առողջացում». Դալլաքյան. Sputnik Արմենիա

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը պատասխանել է նորածին հնգյակի ծնողների այն դժգոհություններին, թե երեխաների կյանքը փրկելու համար պետք էր արտասահմանից մասնագետների հրավիրել։

1կգ-ից ցածր քաշով ծնված երեխաները ռիսկային են համարվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։ Նրա խոսքով` այդ դեպքում առաջանում են բարդություններ, որոնք առավել հաճախ հանգեցնում են մահվան։

Նրա խոսքով` կրիտիկական առաջին 7 օրվա ընթացքում է գնահատվում երեխաների կենսունակությունը, ինչքանով կենսունակ կլինեն թոքերը, որովհետև դրանք կարող են պատռվել, բացի այդ ուղեղում առաջանում է արնազեղում։

Դալլաքյանը հաստատեց այն լուրերը, որ Սանկտ Պետերբուրգից բժիշկներ են եկել Հայաստան, նրանք հաստատել են հայ բժիշկների մտահոգությունը։

«Այդ բարդություններն ամբողջ աշխարհում կան։ Մեզ մոտ գտնվող աղջիկներից մեկին արհեստական շնչառության ապարատ էր միացված, կայուն վիճակի ենք բերել, բայց դա դեռ առողջացում չի նշանակում»,- շտապեց զգուշացնել Դալլաքյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031