Բաժիններ՝

Գիտնական Ֆիլիպ Ջենթին կհամալրի ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը

Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Ֆիլիպ Ջենթին այսուհետև կհամալրի ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը: Պրոֆեսորը Հայաստանում է` մայիսի 20-ին և 21-ին կայանալիք պտղի էխոկարդիոգրաֆիային նվիրված հեղինակային դասընթացի մասնակցելու նպատակով: ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան այցելած պրոֆեսորը պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից է: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են ամբողջ աշխարհում օգտագործվող յուրաքանչյուր ուլտրաձայնային սարքում: 

Բժիշկ-գիտնականը նաև պրենատալ ախտորոշման խոշորագույն ուսուցողական կայքի՝ Fetus.net–ի հեղինակն է, որում տեղադրված են 20000-ից ավելի պատկեր, 600-ից ավելի տեսահոլովակ, 2700 հոդված՝ 3000-ից ավելի ամենօրյա հաճախումներով աշխարհի 61 երկրից: 216-ից ավելի հեղինակային դասընթաց, 1000-ից ավելի դասախոսություն, 39 ասպիրանտ պրենատալ ախտորոշման ասպարեզում. սա պրոֆեսորի գիտամանկավարժական գործունեության ոչ ամբողջական ցանկն է: 

uog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս