Բաժիններ՝

«Շնորհակալ եմ, Միկի». Վիկտորյա Լոպիրյովան հայերեն շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին

Ռուս հայտնի մոդել և հաղորդավարուհի, 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ՖԻՖԱ-ի դեսպան Վիկտորյա Լոպիրյովան շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանն իր համար բացահայտելու համար: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում»,- նշել է գեղեցկուհին: Գրառման շարունակությունը նա արել է նաև հայերենով՝ ասելով. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Մխիթարյանը հրապարակել էր Հանրապետության հրապարակում Լոպիրյովայի հետ լուսանկարը: Նրանց ավելի ուշ տեսել էին Հաղարծինում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս