Բաժիններ՝

«Ես չեմ նախատեսում որևիցե մի հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման». Լևոն Ալթունյան

Առողջապահության նախարարությունը մի շարք հիվանդանոցային համալիրների մասնավորեցումից ակնկալում է դրանց կառավարման որակի բարելավում և պետպատվերի գումարի արդյունավետ օգտագործում, իսկ գումարային խնդիրը Պետական գույքի կառավարման վարչության իրավասության ներքո է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

«Ես չեմ նախատեսում որևիցե մի հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման»,- վստահեցրեց Լ.Ալթունյանը։

Ըստ նրա՝ անհամատեղելի է, երբ գնորդն ու ծառայություն մատուցողը նույն անձն է, իսկ այս դեպքում պետությունն է և՛ գնորդը, և՛ ծառայություն մատուցողը. «Դա մի իրավիճակ է, որ չի խթանում, ավելին՝ խանգարում է արդյունավետության հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս