Բաժիններ՝

Սնանկանա՞լ, թե՞ չզբաղվել գյուղատնտեսությամբ. Իգնատի Առաքելյանը ելք չի առաջարկում

«Դուք փաստեր ունե՞ք, որ չեն գործել հակակարկտային կայանները։ Դիմեք համապատասխան մարմիններին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ի պատասխան հարցի, որ ահազանգեր կան, որ կայանները չեն գործել, ինչո՞ւ չեն գործել։

Ըստ նրա՝  համայնքների կրած վնասը գնահատվում է, բայց «կորուստ փոխհատուցելը շատ ծանր բեռ է», դրա համար ապահովագրական համակարգի հարցն է պետք լուծել, իսկ կառավարությունը կարող է միայն միջնորդել վարկերի վճարումները հետաձգելու հարցում։

Թե ի՞նչ պետք է անի գյուղացին այս պայմաններում, նախարարը նշեց, որ գյուղացին ոչինչ չի կարող անել՝ հակակարկտային ցանցի համար ռեսուրս չունի, ապահովագրման համակարգը չկա. «Ուրիշ բան չի կարա անի»:

Դիտարկմանը, որ այդ դեպքում կառավարությունն ի՞նչ է խորհուրդ տալիս գյուղացուն՝ սնանկանա՞լ, Ի.Առաքելյանը հակադարձեց. «Դե հիմա դուք որ հարցը ըտենց տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչի՞ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ։ Լա՞վ է էդ պատասխանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս