
Աստված որդուս երկրորդ կյանք տվեց, և Հայաստան եկանք. Հալեպահայ կինը՝ իր կյանքի ու աշխատանքի մասին

Տիկին Եսթերը Հալեպում ճանաչված խոհարար էր, պատվերով ճաշեր էր պատրաստում տանը: Հայաստան գալով՝ այստեղ է շարունակում խոհանոցային ավանդույթները, որ սովորել է իր մայրիկից: Ոչ միայն ինքը, նաեւ քույրերն են ժառանգել մայրիկի խոհանոցային ձիրքը: Այս մասին գրոմ է arevelk.am-ը։
Հայաստան են եկել Հալեպում ազատվելով վտանգից. տղայի մոտ պայթել է ռումբը, մահացել են երկու սիրիահայեր, իսկ որդին հրաշքով փրկվել է, որոշելով, որ այլեւս ժամանակն է հեռանալ Հալեպից:
Երկու տարում լավ սովորել է Երեւանը, լեզու է գտել հարեւանների հետ, որոնք տիկին Եսթերի ամենօրյա հյուրերն են, նաեւ ինքն է այցելում, ուրախանում են միմյանց հաջողություններով:
Հալեպահայ Եսթեր Ադուրյանի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.