Բաժիններ՝

Երևանում վթարի է ենթարկվել թիվ 47 համարի երթուղայինը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դումանյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 2870 Տ համարանիշի թիվ 47 համարի երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի, 54-ամյա Կարեն Գազարյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 34 ԼR 069 համարանիշի և 19-ամյա Սարգիս Կազախյանի վարած Mercedes մակնիշի 01 ՕC 019 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ВАЗ 21102-ը գլխիվայր շրջվել է, վրայից էլ պոկվել է գազաբալոնը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Սանիտեկ» ընկերության և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ծառայության ներկայացուցիչները։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս