Բաժիններ՝

Արմավիրում տղամարդը 9-ամյա աղջկան էրոտիկ բնույթի մուլտֆիլմ և կինոնկար է ցուցադրել…

Ընդհանուր իրավասության դատարանը քննում է անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ակնհայտ 12 տարին չլրացած, 11 տարեկան աղջկա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ վերնաշապիկի տակից դիտել է կրծքերի հատվածը,  շոյել ազդրի հատվածը՝ ասելով, թե դեռ հասունանալու տեղ ունի:

Ըստ մեղադրանքի՝ մեկ այլ օր ակնհայտ 12 տարին չլրացած, 9-ամյա աղջկա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ` ձեռքով շոյել է սեռական օրգանը, ինչպես նաև՝ էրոտիկ բնույթի մուլտֆիլմ և կինոնկար է ցուցադրել:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ անառակաբարո գործողությունները տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ։ Նշենք, որ այդ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս