
Խոշոր ավտովթար Մաշտոցի պողոտայում. կան վիրավորներ

Օգոստոսի 8-ին, ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի 81 CO 081 և «Mercedes E320» մակնիշի 75 PX 075 վարորդ՝ Տ. Ա. պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայից երեգ հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց:
Փրկարարները փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: