Օգոստոսի 24-ին` ժամը 22:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի Ոսկու շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շամիրամ գյուղում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանը հայտնաբերվել է:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում գործում է Yandex Taxi-ն: Ի սկզբանե Yandex Taxi-ն առանձնացավ Հայաստանի շուկայում նրանով, որ առաջարկեց 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: Այնուհետև յուրաքանչյուր կիլոմետրի վճարը՝ 100 դրամ:
Նախօրեին Կոմայգու տարածքում գիշերը մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Որոշ հրապարակումների համաձայն՝ մի խումբ անձինք վեճի են բռնվել նույնասեռականների հետ:
Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվում է աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրի անվանական աստղը:
«Հաղթանակ» զբոսայգում կատարված գողությունը բացահայտվեց:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ունենալ հաստատված մեկ փաստաթուղթ` հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկ:
Աﬔրիկայի Միացյալ Նահանգների Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հավաստող տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցը Կենտրոնական դեպոզիտարիա է ներկայացնում իր կենսաթոշակային միջոցներն օտարերկրյա պետությունում գործող իր կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու վերաբերյալ սահմանված դիմումը:
Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի 788 OU 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Մ. Ղ.) բախվել է «Lada Priora» մակնիշի T365 BB 163 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Զ. Գ.) և կողաշրջվել:
Օգոստոսի 23-ին` ժամը 06.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1978 թ. ծնված Վահան Հ.-ն, որը 2009թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 8.30-ին, Երևանի Նալբանդյան, Պուշկին և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի, այնուհետև կողաշրջվելով բախվել է կայանված «Մերսեդես»-ին:
Մասիսում կատարված կողոպուտը բացահայտվեց «տաք հետքերով»
Գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սասունցի Դավիթ փողոցի քանդման ենթակա վթարային թիվ 13 շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար գումար հատկացնել մարզպետարանին: Բնակվելու համար վտանգավոր դարձած այդ շենքի թվով 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սահմանված ժամկետում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 09:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին՝ ժամը 15.30-ին, Աշտարակ քաղաքի Ոսկանյան փողոցից բերման է ենթարկվել 1948 թ. ծնված Սիսակ Ս.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում: Այնտեղ է գտնվում նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 13:11-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ըստ նրա՝ թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող և իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ կարվի, մասնավորապես, քանի որ, հատկապես շրջաններում, թափուր տեղեր շատ կան, նրանց կառաջարկեն դասավանդումը շարունակել գյուղական համայնքներում։
Օգոստոսի 22-ին 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի արևմտյան ափին՝ Իսկյա կղզուց 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով մահացել է 2, վիրավորվել՝ 39-ը մարդ: Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել կղզու բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում և շատերը վախից դուրս են եկել փողոց: Կան զգալի ավերածություններ կղզու Կասամիկիոլա և Լակո-Ամենո քաղաքներում, որտեղից տարհանվել է 2600 բնակիչ:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնել է նաև, որ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները հիմնականում օգտագործվելու են կրթագիտական նպատակների համար:
Բառարանների վերաբերյալ՝ նախարարը խոստացավ ուշադիր հետևել Բագրատյանի յուրաքանչյուր խոսքին, որպեսզի կարողանա դրանք մեկնաբանել, և հավելեց. «Արդյո՞ք մենք բառարանների պակաս ունենք»։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ներկայացրեցին Խոսրովի արգելոցում հրդեհի հետևանքով հասցված վնասի ցուցանիշներն և իրականացված աշխատանքները։ Ըստ այդմ՝ նախնական տվյալներով, արգելոցի 1600 հեկտարից վնասվել է 250 հեկտար, որից 204 հեկտարի վրա վնասը շատ մեծ է:
Ուշադրություն: Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հ. Մկրտչյանին տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն, հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։