
Lոգասենյակում կախված դի է հայտնաբերվել. մորը ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. ԱԻՆ

Մարտի 11-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին:
ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ռ. Ն.-ի մորը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: