Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Մարտի 12-ին ժամը 22:11-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԿ ավագ հրահանգչից տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի «Լաչինքենդ» կոչվող տեղանքում Բերձոր քաղաքի բնակիչ Ս.Դ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով մնացել է փոսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստվում է ավագանու հաջորդ նիստին հանդես գալ նախաձեռնությամբ՝ առաջարկելով Մյասնիկյան արձանի մոտակայքում հուշարձան տեղադրել՝ նվիրված 2008-ի Մարտի 1-ի ողբերգության հետևանքով սպանված 10 զոհի հիշատակին։
«Մարտ 7-ին իրավապահներն անսպասելի շրջափակել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ այդ օրը բժշկական կենտրոն են տեղափոխել «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող Սեդրակ Նազարյանին, եւ այդ պատճառով հիվանդանոցում ուժեղացված հսկողություն է սահմանվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված» են, որ Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Մարինա Խաչատրյանի հետ, որպես «հերոսուհու»՝ ծաղիկներ նվիրել նրան: Նրանք ենթատեքստ են փնտրում այս հարաբերություններում։
Մարտի 12-ին՝ ժամը 08:23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 115 շենքի վերելակը խափանվել է քաղաքացին (ինքնազգացողությունը վատացել է) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլն իր էջերը հեղեղել է նախընտրական քարոզարշավի նյութերով: Գրում են, թե երկիրը բազմազգ է, նույնիսկ 30000 հայ է այժմ բնակվում Ադրբեջանում:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` տեւական ժամանակ է` դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը:
Պատկերացրու, որ կա մի բանկ, որը քեզ ամեն առավոտ տրամադրում է որոշակի գումար:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Գրպանահատություն․ կանխարգելիչ խորհուրդներ։
Ամրագոտին ճիշտ գցելու ձևը:
Խուլիգանություն կատարելու մեջ կասկածվողը ներկայացրել է ատրճանակը։
Փետրվար ամսից ՀՀ-ում գործում են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր: Սարքը տեղադրված է մեքենայի մեջ, այն աննկատ շրջում է քաղաքով և տուգանում կարգազանց վարորդներին:
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանը նախորդել է միջադեպ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ Ասոյանը նաեւ տնօրեն էր:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի հիմնանորոգման աշխատանքները:
Ռազմինֆոն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։
Զինամթերքի կամավոր հանձնում Գյումրիում և Վարդենիսում։
Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թ. մարտի 7-ից 12-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է:
Մարտի 12-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայաններից մեկի հարևանությամբ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է։
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին՝ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել վարորդներից առ այն, որ տվյալ ցուցանակների լույսերը հատկապես երեկոյան և գիշերային ժամերին թյուրիամցության մեջ են գցում նրանց՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ:
Մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում, մեքենա է պայթել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
Մարտի 11-ին, ժամը 20.40-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա:
Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: