Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հարություն Խաչատրյանը, 2016թ.-ին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, խարդախության եղանակով Երևանի բնակիչ Լ. Մ.-ից հափշտակել է խոշոր չափերով` ավելի քան 4.000 ԱՄՆ դոլար գումար:
Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների 23 երեխա (այդ թվում՝ մարզի ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների աշխատակիցների ընտանիքների 12 անդամ), հանգսիտը կանցկացնի Խորվաթիայի Նովի Վինոդոլկսի քաղաքում գտնվող Կարմիր խաչի ճամբարում:
Խափանման միջոցը` ազատազրկում 4 տարի ժամկետով:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. նոր բացահայտումներ:
Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել հոկտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
«Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում գտնվող էթինոլ/լաք/ և տոլոլ քիմիական նյութերի այրումից մթնոլորտ կարող է արտանետվել միայն մրի և ածխածնի օքսիդ:
Մինչև այժմ Առողջապահության նախարարությունը գումար էր փոխանցում հիվանդանոցներին (ահազանգը եկել է «Աստղիկ» բժշկական հիվանդանոցի հիվանդից)՝ 18100 դրամ ամեն մի դիալիզի համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել «ԳԱԶ-3110» ավտոմեքենայով Դիլիջանի Շահումյան փողոցում 1956 թ. ծնված Բաբկեն Սաղաթելյանին վրաերթի ենթարկելու մասին:
«Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է 50 տոննա լաք-էթինոլ նյութ: Հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է:
Նախնական տվյալներով ձկնորսությունն` իրականացվել է առանց ձկնորսության թույլտվության և անթույլատրելի եղանակով` էլեկտրահարման միջոցով: Ոստիկանության հետ համատեղ կազմվել են արձանագրություններ, նյութեր և փոխանցվել քննչական մարմիններին` համապատասխան քննություն իրականացնելու նպատակով:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:30-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Օգոստոսի 26-ին, ժամը 8.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի վերակենդանացման բաժնում Մ. Մանյանը մահացել է:
Կյանքից հեռացել է հեռուստալրագրող Տիգրան Ղալեչյանը: 2015թ․ հոկտեմբերին Տիգրանի իր մոտ հայտնաբերել էին սուր լեյկոզ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից:
«Տարբեր պետեր են փոխվել, ու բոլորի հետ էլ գործ ունեցել եմ: Պարոն Իշխան Կարապետյանի ժամանակով արդեն, կարծես թե, բոլորովին աշխատանքներ չեն կատարվում: Միգուցե մարդն ուզում է, որ շատ լավ լինի, բայց, երևի թե, իր մոտ չի ստացվում: Ես փաստեր ունեմ, որ կարող եմ ապացուցել իր ոչ լիարժեք աշխատանքի մասին»:
Մինչ ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» հոլդինգի հետ «Նաիրիտը» վերագործարկելու շուրջ, նորանոր երաշխիքներ է պահանջում, գործարանում թալանը շարունակվում է։
Օգոստոսի 28 -ին՝ ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատված` ծուխը սկսել է ակտիվանալ։
Օգոստոսի 28-ին, ժամը 09:26-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադե սեպտեմբերին հանդիպելու են:
2017 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1596 քաղաքացի: