Օմանի սուլթանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
Օմանի սուլթան Քաբոս բին Սաիդը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Times of Oman-ը:
Նա իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն ցանկություններն է հղել Սարգսյանին՝ մաղթելով հաջողություն Հայաստանի բարեկամ ժողովրդին դեպի առաջընթաց և բարգավաճում առաջնորդելու գործում:
Ավելի վաղ Արմեն Սարգսյանին շնորհավորել էին Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը, Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին, փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին և վարչապետ ու ներքին գործերի նախարար Աբդուլլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանին և այլոք:
Արմեն Սարգսյանը լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում: