
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: