
Ավտովթար Ն. Զարյան և Հր. Քոչար խաչմերուկի մոտակայքում. կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 21:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան և Հր. Քոչար խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա են տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ Հր. Քոչարի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում բախվել են «Kia Forte» մակնիշի 01 OO 899 պետհամարանիշի (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Տ.) և «Տաքսի Տուր» տաքսի-ծառայությանը սպասարկող «SKODA RAPID» մակնիշի 422 LD 61 պետհամարանիշի (վարորդ՝ 1969 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը հոսպիտալացվել է:
Փրկարարները «SKODA RAPID» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:
«SKODA RAPID» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Գր.Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Kia Forte» ավտոմեքենայի վարորդին բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
«Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության բրիգադի բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: