
Ննջասենյակում դի է հայտնաբերել

Մարտի 11-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել՝ 1936 թ. ծնված Ս. Թ.-ի դին: