Բաժիններ՝

Մանրամասներ՝ հարսանիքի մասնակիցների վթարի դեպքից

Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև անցել հանդիպակաց մյուս երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Range Rover-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգի՝ 1 մարդ Range Rover-ի միջից, 1-ը՝ Mercedes-ի, տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:

Shamshyan.com-ը փոխանցում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, թե վթարի պատճառը եղել է այն, որ Lexus մակնիշի 06 NO 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով Range Rover-ի վարորդի հետ մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս