Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:
ՇՎՏՄ-ն սպառողներին եւս մեկ անգամ կոչ է անում, ուշադիր լինել նման ապրանքներ գնելիս՝ հետեւել մակնշման առկյությանը, իսկ ապրանքի որակի առումով կասկածների դեպքում պահանջել հավաստման փաստաթուղթ։
Դաշնակցությունն այս շաբաթ ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իջևանցի երիտդաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանի միջոցով փորձեց վարչապետի ականջին հասցնել, որ ՀՀԿ-ի քվոտայով Տավուշի մարզպետ նշանակված Հովիկ Աբովյանն իր տեղում չէ։
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Մուշեղ Մանուկյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» ընկերությունը կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը հանդես է գալիս հայցվորի դերում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան և Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ից պահանջում է մոտ 10 միլիոն դրամ:
Տիրան Ա.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հոկտեմբերի 4-ին լրատվական կայքերից մեկում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
«Ուրախ եմ միանալ IDeA հիմնադրամին: Ինձ համար մեծ հաճույք է ծառայել հայրենիքիս՝ Հայաստան բերելով Shell ընկերության հետ իմ աշխատանքի 35 տարվա փորձը»,- ասել է Րաֆֆի Պաղճեանը:
Չարաշահելով վարորդի վստահությունը՝ խափանված մեքենայի սրահից հափշտակել է դյուրակիր համակարգիչն ու փախուստի դիմել:
Առնվազն 21 մարդ է զոհվել Վլադիմիրի մոտ ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով:
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի բնակիչները ծանր կացության մեջ են հայտնվել: Նրանք այս տարի չեն կարողացել եկամուտ ստանալ: Համայնքի բնակիչների մեծ մասն այսօր կանգնել է վարկերը մարելու խնդրի առաջ:
ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և փոխատեղումներ:
Ողջ օրը ՀՀԿ խմբակցության ամբողջ էներգիան կենտրոնացել էր Նիկոլ Փաշինյանին Արտաշես Գեղամյանի հետ հաշտեցնելու գործը գլուխ բերելու վրա, սակայն անարդյունք: Փաշինյանը պնդում է, որ Գեղամյանը հրապարակային ներողություն պետք է խնդրի:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության պատճառով անհարմար վիճակում հայտնված ընկերությունները որոշել են հարցերը պարզել դատարանում:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձեւավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին:
Երեկ ուսուցչի տոնն էր: Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում:
Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը։ Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ին մերժվել է։
Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալեւիների, թուրքերի անվան տակ եւ այսօր ծպտյալ հայերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում։ Որպես ապացույց թուրք գործիչը հիշեցրել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի այն հայտարարությունը, թե Թունջելիի բնակչության 90 տոկոսը հայեր են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը դեռ չէր հասցրել նախագահականի նկատողությունը «մարսել»` «դարակազմիկ» մտքեր արտահայտելու պատճառով, երբ մի «հարված» էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ստացավ: Ռոստոմյանը դահլիճ մտավ նիստը սկսվելուց հետո` սեփական թիմակիցներով շրջապատված: Կառավարության անդամներին մոտեցող նախարարի քայլերն ակնհայտ շփոթված էին:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Մենք չեն որսացել, դա 2007 թվականի նկար է ու 6-ից 7 տարի իմ սայթում գցած է եղել: Դա ես իմ ընկերոջ հետ Բագարան գնալուց ճանապարհին տեսանք, որ սատկած, գցած էր: Անցորդներ էլ կային, այնպես էր, որ բոլորն էլ կանգնում էին, նկարվում էին: Մենք էլ հետաքրքրության համար կանգնեցինք, ասեմ, որ մեզ էլ անցորդներից մեկն է նկարել: Ու այդպես գնացինք մեր ճանապարհով, չգիտեմ ինչի հիմա այնպիսի արձագանք է ստացել, որ նոր բան չէ:
Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ երեկ արժանացել է կառավարության հավանությանը:
Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է ստեղծել: Վերջինիս ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի է հանվել գարեջրի նոր տեսականի, որոնք Հայաստան են ներկրում Ալեքսանյանի անվան հետ կապվող երկու ընկերությունները:
Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 50 տոկոսով, եւ սրա արդյունքում՝ զգալի նվազել են Հայաստան ներմուծվող կարագի ծավալները:
«Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապեր, իմ մասին երբ խոսում են դահլիճում, կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու»:
Երեկ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակել է 45-ամյա հայ գործարար Արսեն Փափազյանի վրա: Որոշ ժամանակ անց նա մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Ներկայիս կորպորատիվ մշակույթում այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր աշխատող, վարպետից մինչև թոփ մենեջեր, կախված է իր գործատուից և շարունակ արդարանալ պարտադրող մեղքի զգացում է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ ինքը ճիշտ է։ Այդպիսի իրավիճակները բոլորին են ծանոթ։