Հերթական էլիտար հարսանիքը. ներկա է եղել իշխանական վերնախավը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտի, հարսանիքը կուսակցական հավաքի է նմանվել. ՀՀԿ ամբողջ վերնախավը` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, ԳՄ ողջ կորիզը (Դումանյան ավագը տեւական ժամանակ ԳՄ անդամ է եղել, անգամ՝ ՀՀԿ փոխնախագահ) ներկա է եղել:

Նախարարներ չեն եղել, ՀՅԴ-ԲՀԿ-ից՝ նույնպես: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նստած է եղել ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարեւանությամբ, չի պարել, ընդամենը մոտեցել-բարեւել է Սերժ Սարգսյանին։

Նախագահի գնալուց հետո ինքն էլ է հեռացել։ Սերժ Սարգսյանը կարճ է մնացել` մոտ մեկ ժամ, պարել է ու անմիջապես հեռացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս