«Կապան մոլ»-ում աութլեթ-խանութ է բացվելու. ներկայացված են լինելու արտասահմանյան հայտնի բրենդներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի ամենախոշոր առեւտրի կենտրոնում`«Կապան մոլ»-ում, մոտ օրերս կբացվի աութլեթ-խանութ։

Բացումը նախատեսված էր այսօր, սակայն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ «Կապան մոլի» սեփականատերն Արարատ Կարապետյանն է՝ «Կապան ճանշինի» տնօրենը, բայց կենտրոնի նախաձեռնությունը մարզպետ Վահե Հակոբյանինն է։

Խանութում ներկայացված են լինելու արտասահմանյան հայտնի բրենդներ՝ «Zara», «Bershka», «Stradivarius», «Pull and Bear», «Oysho», «Topshop» եւ այլն։ Կգործի նաեւ կինոսրահ, բացման արարողությունը նախատոնական կլինի՝ դիջեյ, հյուրասիրություն։

Ի դեպ, շաբաթներ առաջ մարզպետը հրապարակավ խոստացել էր, որ սյունեցիները, ինչպես նաեւ իրանցի զբոսաշրջիկները, հնարավորություն կունենան մատչելի գներով ձեռք բերել բրենդային արտադրանք։

Մեր տեղեկություններով՝ բացմանը չի մասնակցի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որի եւ մարզպետի ջրերը մի առվով չեն հոսում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս