Հունվարի 27-ին, ժամը 11:11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը Բանակի օրվա կապակցությամբ:
Հունվարի 26-ին ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Ա.Բ-ն, վարելով «ԳԱԶ-3110» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ` 1993թ. ծնված Ա.Պ-ի վարած «LEXUS RX 300» ավտոմեքենային։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ աշխատանքից ազատել է երկու ոստիկանապետերի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է:
Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն երեխա է ունեցել: Փոքրիկին ծնողները կոչել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 26-ին, ժամը 20:31-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 26-ին՝ ժամը 18:00-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարան է ուղարկվել ձկներ ապօրինի արդյունահանելու փորձի դեպքով հարուցված քրեական գործը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի «Ճոճկ» կոչվող տեղամասում հայտնաբերվել է, նույն քաղաքի բնակիչ` 1997թ. ծնված Ն.Ա-ի դին:
Լաբորատոր բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ապացուցում են, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սնունդը կոնցերոգեն է։
Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները:
«Միչուրինին հիշո՞ւմ եք, սպիտակ մորուքով ծերուկին։ «Մոնսանտո» հրեշի և Միչուրինի միջև տարբերությունը ԳՁՕ-ի և սելեկցիայի միջև եղած տարբերությունն է»,- այսօր ԱԺ-ում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թեմայով կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Տապան» էկո-ակումբ» հ/կ նախագահ Հրանտ Սարգսյանը՝ պնդելով, որ սելեկցիայի գենետիկ փոփոխությունը բոլորովին նույնական չէ ԳՁՕ-ների հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
«Այն, ինչ մոդելային բերված է, այն է, ինչ ես 2013 թվականին ասում էի, բոլորն ասում էին՝ չէ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի ներդրման մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրապետություն:
Հունվարի 26-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, հունվարի28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե մի բան կա բնության մեջ, դրա ձևափոխումը միշտ խնդիրներ ու մտահոգություններ է առաջացնում։
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրենսդրական նախագիծը, որը հանրության քննարկման առարկա է դարձել։
Հունվարի 25-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «ՀՕՎՕ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 102-րդ կ/մ-ին կողաշրջվել է: